Сайт управляется системой uCoz

           

Главная » 2013 » սեպտեմբեր » 16 » Խորեն Լեւոնյանի բուռն անձնական կյանքը
12:51
Խորեն Լեւոնյանի բուռն անձնական կյանքը
Սիրված դերասան Խորեն Լեւոնյանը պարբերաբար զարմացնում է իր անձնական կյանքի մասին մանրամասնություններով: Երբ նա առաջին անգամ ամուսնացավ բալետի պարուհի Մերի Հովհաննիսյանի հետ, երկրպագուհիները չէին ուզում համակերպվել այդ լուրի հետ, քանի որ նրա մարմնավորած դերերի արդյունքում բոլորի մոտ տպավորություն էր, թե Խորենը պետք է կյանքը կապի դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ: Այնուամենայնիվ, ամուսնությունն արդեն փաստ էր: Շուտով լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը: Սակայն, միեւնույն ժամանակ, քաղաքը սկսեց քննարկել Խորենի ընտանեկան խնդիրները, ապա եւ հայտնի դարձավ նրա բուռն սիրավեպի մասին գեղեցկուհի-երգչուհի Լիլուի հետ: Սիրվաեպն ավելի շատ ջղայնացնում էր շոու-բիզնեսյան աշխարհի ներկայացուցիչներին, որոնք դժգոհում էին, թե Խորենը խենթացել է այդ աղջկա հողի վրա, պարբերաբար խանդի տեսարաններ է անում, ժամերով հանդերձարաններում սպասում է մինչեւ Լիլուն ելույթ ունենա եւ այլն: Երգչուհի Լիլուն նույնիսկ փորձեց փոխել իր բեմական կերպարը ազատ աղջկանից, ավելի նուրբ եւ կանացիի: Նա փոխեց նաեւ իր բեմական անունը` վերանվանվելով Լիլիթ: Սակայն, ինչպես հայնտի է արագ զարգացող հարաբերությունները, նույնքան արագ էլ մարում են եւ շուտով հայտնի դարձավ, որ նրանք բաժանվել են եւ Խորենը վերադարձել է ընտանիք` կնոջ եւ երեխայի մոտ: Նույնիսկ նախկինում Խորենի կնոջը չսիրողներն ուրախացան եւ ողջունեցին այդ քայլը, քանզի հայ հասարուկության մեջ ընտանիքի վերամիավորումը միշտ էլ առաջնային է եւ գնահատելի: Չնայած դրան, Խորենի ընտանեկան անդորրը կրկին անգամ երկար չտեւեց: Վերջերս` սկզբում խոսակցություններ էին պտտվում, որոնք այնուհետեւ եւ հաստատվեցին, որ դերասան Խորեն Լեւոնյանն ամուսնացել է խմորեղենի թագուհի, նույնպես հայտնի դերասանուհի Լիկա Մեսրոպյանի հետ: Դերասանները դեռ պաշտոնապես չեն գրանցել ամուսնությունը, քանի որ Խորենը դեռ չի ամուսնալուծվել առաջին կնոջից, սակայն սեպտեմբերի 12-ին նրանք տոնել են իրենց հարսանիքը ընկերների միջավայրում եւ արդեն միասին են ապրում:
Категория: Նորություններ շոուբիզնեսից | Просмотров: 574 | Добавил: BABY | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%