Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » ապրիլ » 11 » “Միսս Հայաստան 2012” է դարձել Աննա Առաքելյանը
16:08
“Միսս Հայաստան 2012” է դարձել Աննա Առաքելյանը
2007 թվականի "Միսս Հայաստան” Մարգարիտա Սարուխանյանն երեկ՝ ապրիլի 10-ին, Հայաստանի ամենագեղեցիկ աղջկա թագը հանձնել է այս տարվա հաղթողին:): Հինգ տարվա ընդմիջումից հետո Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է գեղեցկության եւ նրբագեղության ազգային մրցույթը: 
"Միսս Հայաստան 2012” մրցույթի երկրորդ տեղը գրավել է 18-ամյա Կատերինա Աբրահամյանն Աբովյանից, իսկ երրորդ հորիզոնականում է Երեւանը ներկայացնող 17-ամյա Անահիտ Գաբրիելյանը: 

Նշենք, որ առաջին անգամ "Միսս Հայաստան” մրցույթն անցկացվել է 1996 թվականին: Այս տիտղոսը կրող առաջին հայուհին Կարինե Խաչատրյանն է, որին հաջորդել են Անգելինա Բաբաջանյանը, Գոհար Հարությունյանը: Մեկ տարի ընդմիջումից հետո՝ 2000 թվականին տեղի ունեցած մրցույթի հաղթող է դարձել Քրիստինա Բաբայանը, 2001-ին՝ Իրինա Թովմասյանը, 2003-ին՝ Լուսինե Թովմասյանը, 2006-ին՝ Մարինա Վարդանյանը: 

Категория: Նորություններ շոուբիզնեսից | Просмотров: 508 | Добавил: Victor | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%