Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » մայիս » 2 » Լեդի Գագայի գավաթի համար պատրաստ են վճարել 50 հազար դոլար
00:10
Լեդի Գագայի գավաթի համար պատրաստ են վճարել 50 հազար դոլար

Օգտվողներին առաջարկվում է ձեռք բերել ճենապակյա բաժակը տակդիրի հետ, ընդ որում` բաժակի վրա առկա է երգչուհու շրթներկի հետքը, դրա վրա նաեւ գրառում կա` «Աղոթում ենք Ճապոնիայի համար»: Որպես բոնուս առաջարկվում է փոփ աստղի ինքնագիրը, հաղորդում է rbc-ն:

Մի քանի ժամ անց լոտի համար պայքարին միացել են արդեն 500 մարդ, ընդ որում` ամենաբարձր խաղադրույքը 4,1 մլն իեն է, այսինքն` շուրջ 50 հազար դոլար:

Լեդի Գագան հայտարարել է, որ հավաքված գումարները կուղարկվեն ճապոնացի երիտասարդ գեղանկարիչների հիմնադրամին, որոնք ցանկանում են ուսանել ԱՄՆ-ում: 

Լեդի Գագան մարտյան երկրաշարժից հետո երկու անգամ այցելել է Ճապոնիա: Նա իր երկրպագուներին կոչ էր արել  հետեւել իր օրինակին, ինչպես նաեւ օգնել աղետից տուժած Ծագող արեւի երկրին:

Միաժամանակ, մի շարք լրատվամիջոցներ դերասանուհուն մեղադրել են այն բանում, որ հավաքված բոլոր միջոցները չէ, որ հասել են հասցեատերերին, այլ կորել են ճանապարհին, սակայն այդ պնդումների իսկությունը ապացուցել չեն կարողացել:

Категория: Նորություններ շոուբիզնեսից | Просмотров: 446 | Добавил: Victor | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
%