Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » սեպտեմբեր » 15

Կինը՝ ղեկավարի պաշտոնում

Կինը՝ ղեկավարի պաշտոնում
Կանայք, ովքեր ղեկավարի կարգավիճակ ունեն, չպետք է իրենց թույլ տան բռնապետական արարքներ, լինի դա տանը, թե՝ աշխատավայրում:

Տղամարդիկ վերելքի ճանապարհին բազում դժվարությունների են հանդիպում, բայց ոչ այն աստիճանի, ինչ որ կանայք՝ ելնելով իրենց իգական սեռի առանձնահատկությունից: Դրա համար էլ, երբ կինը ձգտում է հասնել իր ուզածին, նա կարող է ղեկավարել՝ նյարդացնելով մյուսներին: Այդպիսի կինը, երբ հրամաններ է տալիս, հետեւում է դրանց անհապաղ կատարմանը եւ ոչ մի դեպքում հաշվի չի առնում մարդկային գործոնը: Կանանցից շատ քչերն են, որ ձեռք բերելով գործնական ու մասնագիտական հաջողություններ՝ կարողանում են պահպանել իրենց կանացիությունը, ազնվությունն ու բարությունը:
Ի դեպ, այս բոլոր հատկանիշներն այժմ անհրաժեշտ են նրան ավելի, քան երբեւէ, եթե նա ցանկանում է պահպանել իր անձնական երջանկությունը, ընտանեկան հարաբերությունները եւ դիրքը հասարակության մեջ:

Նմանատիպ կինը նախանձ է առաջացնում հատկապես տղամարդ գործընկերների շրջանում: Նա նյարդացնում ու հաշվի չի առնում գործընկերոջ դիրքորոշումը: Նա մոռանում է կանացի խորամանկության ու տակտի մասին եւ փորձում է գործընկերոջ հետ խոսել, ինչպես տղամարդը տղամարդու հետ: Եթե գործնական դաշտում որոշ կանայք հաճախակի հիշեն, որ առաջին հերթին իրենք կին են, ապա տղամարդկանց կողմից գործնականում ավելի քիչ դիմադրության կարժանանան: Մասնագիտական գիտելիքների խորը իմացությունն անգամ չի կարող փոխարինվել կանացիության բացակայությամբ:
Ժամանակ առ ժամանակ, գործնական կյանքում, ղեկավար կանայք ստիպված են լինում վճարել իրենց տղամարդ հաճախորդների փոխարեն: Նման դեպքերում կանայք խուսափում են հրապարակայնորեն ցուցադրել իրենց ֆինանսական պարտավորությունները: Այս ամենն իհարկե վրդովեցնում է տղամարդուն: Ուստի, եթե անգամ ղեկավար կինը նախաճաշում է իրենից ցածր դիրք ունեցող տղամարդու հետ, պետք է թույլ տա նրան գումարի գոնի մի մասը  վճարել:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 458 Ավելացրել է` GEVORG

Հարսի անկրկնելի տեսքը

Հարսի անկրկնելի տեսքը
Դիմահարդարների ու վարսահարդարների կարծիքով, հարսի դիմահարդարումը պետք է ընդգծի նրա բնական գեղեցկությունը, թարմությունը, անմեղությունն ու ռոմանտիկ տեսքը:

Հետեւաբար, դիմահարդարումը պետք է լինի նուրբ ու բնական:
Դրա հետ միասին այն պետք է լինի բավականին արտահայտիչ, որպեսզի նկարահանվելիս հարսը գունատ տեսք չունենա:
Հարսանեկան դիմահարդարումը պետք է համապատասխանի հարսանեկան զգեստին եւ զուգընկերոջ ոճին:  Բացի դրանից, հաշվի պետք է առնել այն հանգամանքը, թե օրվա որ ժամին է տեղի ունենալու հարսանիքը: Եթե տոնակատարությունը պետք է տեղի ունենա օրվա երկրորդ կեսին, ապա անկասկած գեղեցիկ կլինի բաց երանգներով թեթեւ դիմահարդարումը, իսկ եթե` երեկոյան, ապա պետք է ընտրել առավել վառ ու հագեցած գույներ:

Մի մոռացեք, որ հարսանեկան դիմահարդարումը պետք է լինի «պինդ», որպեսզի «դիմակայի» համբույրներին, արցունքներին ու եղանակի մատուցած բազում անակնկալներին: Դրա համար անհրաժեշտ է ձեզ հետ վերցնել կոսմետիկ պարագաներ` դիմափոշի, շրթներկ եւ այլն: Հուսով ենք, որ մեր տված խորհուրդները կօգնեն ձեզ ունենալ անկրկնելի տեսք եւ դառնալ ամենահմայիչ հարսը:

1. Հարսի դեմքը պետք է լույս, հմայք, քնքշություն, հեզություն ու գեղեցկություն արտացոլի: Ոչ ոք չպետք է կասկածի, որ հարսանյաց հանդեսի զարդը հարսն է:
2. Մի հրաժարվեք հարսանեկան ոճաբանների ծառայություններից:  Հենց նրանց մասնագիտական հմտությունների շնորհիվ դուք կունենաք անկրկնելի տեսք ու ձեր գեղեցկությունը բացարձակապես բնական կերեւա:
3. Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել «հարս եւ փեսա» ընդհանուր պատկերին:
4. Ցանկացած մանրուք պետք է հաշվի առնել, ոչ մի ավելորդություն չպետք է լինի:
5. Հիշեք, որ չափից ավելի զարդերի, ժապավենների, ժանյակների ու փայլերի առկայությունը շեղում է մարդկանց ուշադրությունը:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 501 Ավելացրել է` GEVORG

ՇԱԿԻՐԱՆ ՈՐԴԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ

ՇԱԿԻՐԱՆ ՈՐԴԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ
Երգչուհի Շակիրան եւ նրա ընկեր, հայտնի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն չեն մեկնաբանում ապագա երեխայի ծնունդը: Այնինչ դա «ակնհայտ է»:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ զույգը գիտի երեխայի սեռը եւ անունը: Ֆուտբոլիստն ու երգչուհին արու զավակ են ունենալու, ում հավանաբար կկոչեն Ulicito: Փոքրիկը լուս աշխարհ կգա հաջորդ տարվա սկզբին, ավելի ճիշտ՝ հունվարին:
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 449 Ավելացրել է` GEVORG

Gev-Studio Production

15.09.2012,14:07
Կատեգորիա: Արտադրանքը Gev-Studio - ի
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 494 Ավելացրել է` GEVORG

АЕ. Gev-Studio Production

15.09.2012,14:04
Կատեգորիա: Արտադրանքը Gev-Studio - ի
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 504 Ավելացրել է` GEVORG

Монтаж, рол, G.S.

15.09.2012,14:02
Կատեգորիա: Արտադրանքը Gev-Studio - ի
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 555 Ավելացրել է` GEVORG
%