Сайт управляется системой uCoz

           

Главная » 2012 » օգոստոս » 19

«Միսս Աշխարհ 2012»-ը չինուհի է...

19.08.2012,19:36
Կատեգորիա: Նորություններ շոուբիզնեսից
«Միսս Աշխարհ 2012»-ը չինուհի է...
Չինաստանում անցկացված «Միսս Աշխարհ 2012» գեղեցկության մրցույթին հաղթող է ճանաչվել Չինաստանը ներկայացնող 23-ամյա Յու Վենսյան։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի գեղեցկուհի Էլիզաբեթ Մոուլդսը, իսկ երրորդ տեղում է «Միսս Ավստրալիա» Միշել Կահավատին։ AP-ի տեղեկացմամբ՝ մրցույթը տեղի է ունեցել Չինաստանի Օրդոս ավանում, որը գտնվում է Ներքին Մոնղոլիա նահանգում, Գոբի անապատում, ամենամոտ ծովափից 700 կմ հեռավորության վրա։ Փորձագետների կարծիքով այս տարի հաղթանակի մեծ հնարավորություն ունեին Միսս Մեքսիկան, Միսս Չինաստանն ու Միսս Նեպալը։ Սակայն արդյունքում այս երեքից միայն մեկն է լավագույն եռյակում հայտնվել։ Հիշեցնենք,որ «Միսս Հայաստան» սկանդալային դարձած մրցույթի հաղթող Աննա Առաքելյանը չի մասնակցում «Միսս Աշխարհին»՝ ֆինանսական խնդիրների պատճառով։
Մեկնաբանություններ (0) Դիտումներ: 616 Ավելացրել է` snowflake
%